Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մունդիալ-2022. Նիդերլանդները և Սենեգալը A խմբից դուրս եկան փլեյ-օֆֆ

Մունդիալ-2022. Նիդերլանդները և Սենեգալը A խմբից դուրս եկան փլեյ-օֆֆ
Սպորտ
22:46, 29 ноябрь 2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեցին խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ A խմբում միաժամանակ կայացան Նիդերլանդներ-Կատար և Էկվադոր-Սենեգալ խաղերը:
Նիդերլանդների ընտրանին, որն այս խմբի ֆավորիտն էր, իր հնարավորությունն օգտագործեց միայն հանդիպման 26-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Գակպոն: Երկրորդ կեսի մեկնարկը ևս հաջող դասավորվեց «նարնջագույնների» համար: 49-րդ րոպեին իր թիմի երկրորդ գնդակը խփեց Ֆրենկ դե Յոնգը: 

Նիդերլանդներ-Կատար`2:0:

Միաժամանակ ընթացող Էկվադոր-Սենեգալ խաղում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն միայն խաղակեսի վերջնամասում դարպասի գրավում արձանագրվեց: Սենեգալի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ 11 մետրանոց հարվածի շնորհիվ, որն անվրեպ իրացրեց Սարը: Երկրորդ խաղակեսն առավել գոլառատ ստացվեց: Նախ 69-րդ րոպեին Մոյսես Կայսեդոն վերականգնեց հաշվի հասավարությունը, սակայն Սենեգալին հաջողվեց կրկին առաջ անցել: 70-րդ րոպեին գոլը խփեց Կուլիբային:

Էկվադոր-Սենեգալ` 1:2:

Այս խմբի ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս եկան Նիդերլանդների և Սենեգալի հավաքականները, որոնք հաջորդաբար վաստակել են 7, 6 միավոր: Էկվադորն ունի 4 միավոր, իսկ հյուրընկալող երկիր Կատարն այդպես էլ միավոր չվաստակեց: