Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կատարում աշխարհի գավաթի խաղերի ժամանակ մահացել է ամերիկյան հայտնի ֆուտբոլային մեկնաբան Գրանթ Վալը

Կատարում աշխարհի գավաթի խաղերի ժամանակ մահացել է ամերիկյան հայտնի ֆուտբոլային մեկնաբան Գրանթ Վալը
Սպորտ
11:41, 10 декабрь 2022
Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա-Նիդերլանդներ խաղի լուսաբանման ժամանակ մահացել է ամերիկյան ամենահայտնի սպորտային լրագրողներից մեկը՝ Գրանթ Վալը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։
 
Ըստ Վալի կողքին գտնվող լրագրողների՝ դեպքը տեղի է ունեցել խաղի լրացուցիչ ժամանակի ընթացքում. Վալն իր տեղում ընկել է, շտապօգնության բուժաշխատողները շատ արագ մոտեցել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
 
Դեկտեմբերի 7-ին Վալն իր Twitter-ի էջում գրել էր, որ տոնում է իր 49-ամյակը։

Վերջին օրերին Վալն առողջական խնդիրներ ուներ, ինչի մասին նա գրել էր իր կայքում։ ԱՄՆ-Նիդերլանդներ խաղի օրը նրա վիճակը վատթարացել էր։ Կատարում նա այցելել էր մեդիա կենտրոնի բուժհատատություն, բժիշկները նրա մոտ բրոնխիտ էին կասկածել և դեղեր նշանակել։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը և ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն են հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ։
 
 
Լուսանկարը` Corbis/Icon Sportswire-ի GettyImage-ից