Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մունդիալ-2022. Կկայանան քառորդ եզրափակչի մյուս զույգերի հանդիպումները

Մունդիալ-2022. Կկայանան քառորդ եզրափակչի մյուս զույգերի հանդիպումները
Սպորտ
13:03, 10 декабрь 2022
Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում կկայանան քառորդ եզրափակչի մյուս երկու հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 19:00-ին կկայանա Մարոկկո-Պորտուգալիա, իսկ 23:00-ին` Անգլիա-Ֆրանսիա խաղերը: Այս զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն միմյանց դեմ:

Նախօրեին կայացած խաղերում կիսաեզրափակիչ էին դուրս եկել Խորվաթիան և Արգենտինան, որոնք երկուսն էլ ուղեգիրը նվաճել էին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ:

Մունդիալի առաջին կիսաեզրափակիչը կկայանա դեկտեմբերի 13-ին, իսկ երկրորդը` 14-ին: Աշխարհի առաջնության չեմպիոնը կորոշվի դեկտեմբերի 18-ին: