Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արգենտինան՝ 2022թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն

Արգենտինան՝ 2022թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն
Սպորտ
22:03, 18 декабрь 2022
Ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Այսօր եզրափակիչում միմյանց հետ մրցեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ 
Հանդիպման հաշիվը բացեց Լիոնել Մեսսին 23-րդ րոպեին՝ կատարյալ կերպով իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Այս գոլով Արգենտինայի հավաքականի ավագը խփեց իր 6-րդ գոլը ԱԱ-2022-ի ընթացքում:

Ապա 36-րդ րոպեին Արգենտինայի առավելությունը մեծացրեց Անխել դի Մարիան։ Այս գոլից հետո Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դեշամը խաղադաշտից դուրս հանեց Ժիրուին ու Դեմբելեին։ Թիմերը 2։0 հաշվով գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղաղկեսում Դեշամը դարձյալ կտրուկ փոփոխության անցավ՝ դաշտից հանելով Էրնանդեսին ու Գրիզմանին։
80-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց Ֆրանսիայի հավաքականը, որը իրացրեց Կիլիան Մբապեն ու կրճատեց հաշվի տարբերությունը։ Ընդամենը մեկ րոպե անց Մբապեն իր հաշվին դուբլ ձևակերպեց ու հավասարեցրեց հաշիվը։ Այս գոլը ճակատագրական էր ոչ միայն Ֆրանիսայի, այլև Մբապեի համար, քանի որ սա ԱԱ-2022-ում նրա 7-րդ գոլն էր, և նա դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն։
Սակայն, ավելացված ժամանակիում՝ 109-րդ րոպեին Մեսսին դարձյալ գոլի հեղինակ դարձավ և այս առաջնությունում խփած գոլերի քանակով հավասարվեց Մբապեին։

Սակայն, 118-րդ րոպեին Մբապեն հեթ-տրիկ ձեևակերպեց իր հաշվին և դարձավ առաջնության գլխավոր ռմբարկուն՝ 8 գոլով։
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3, ու թիմերը հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարով։
Հանդիպումն ավարտվեց Արգենտինա (4) 3 - 3 (2) Ֆրանսիա հաշվով։ Արգենտինան տարավ գեղեցիկ հաղթանակ։