Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022 թ. մրցույթի հաղթողները

Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022 թ. մրցույթի հաղթողները
Սպորտ
21:11, 21 декабрь 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների ու մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության համադրությամբ:

Այսպիսով՝ 2022 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.

Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն)
Ամոյան Մալխաս (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)
Գասպարյան Սամվել (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)
Դավթյան Արթուր (մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն)
Լալայան Վարազդատ (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն)
Հարությունյան Արսեն (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)
Հովսեփյան Անի (բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն)
Մերդինյան Հարություն (մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)
Մկրտչյան Լիլիթ (հրաձիգ, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ: