Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շախմատի ԱԱ-ում Հայաստանի 4 ներկայացուցիչ ունի 3,5 միավոր

Շախմատի ԱԱ-ում Հայաստանի 4 ներկայացուցիչ ունի 3,5 միավոր
Սպորտ
23:00, 26 декабрь 2022
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մեկնարկում լավագույն արդյունքը գրանցել են 4 շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացել են արագ շախմատի մեկնարկային 5 տուրերը: Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը  հավաքել են 3,5 միավոր: Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանն ունեն 2,5, Մամիկոն Ղարիբյանը, Տիգրան Պետրոսյանը` 2 միավոր: Տիգրան Հարությունյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր:

Առաջատարները` այս թվում և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ունեն 4,5-ական միավոր: