Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է, թե որ դեպքում Մբապեն կմնա ՊՍԺ-ում․ ֆրանսիացին 3 պայման ունի

Հայտնի է, թե որ դեպքում Մբապեն կմնա ՊՍԺ-ում․ ֆրանսիացին 3 պայման ունի
Սպորտ
21:50, 27 декабрь 2022
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն երեք պայման է ներկայացրել ՊՍԺ-ի ղեկավարությանը։ Ինչպես հայտնում է OK Diario-ն, այս պայմանները կատարելու դեպքում ֆուտբոլիստը կշարունակի ելույթները փարիզյան ակումբի կազմում․ գրում է armsport-ը։

Ըստ աղբյուրի՝ Մբապեն կհրաժարվի ակումբից հեռանալու մտքից, եթե ՊՍԺ-ն վաճառի բրազիլացի հարձակվող Նեյմարին, գնի անգլիացի հարձակվող Հարի Քեյնին և Զինեդին Զիդանին նշանակի գլխավոր մարզիչ։ Ակումբի համար դժվար կլինի կատարել այս պահանջներից երկուսը. Զիդանը համարվում է Ֆրանսիայի կամ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն, իսկ Նեյմարին, որը Forbes-ի վարկածով աշխարհի չորրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, ոչ բոլոր ակումբները կարող են ձեռք բերել։

Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ լրանում է 2024 թվականի հունիսին։ Մբապեի պայմանագիրը, որը նա երկարաձգեց մայիսին, նախատեսված է մինչև 2025 թվականը։Չնայած դրան, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ֆրանսիացու այլ թիմեր հնարավոր տեղափոխության մասին։ Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ։