Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն

Մահացել է բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն
Սպորտ
23:12, 29 декабрь 2022
82 տարեկանում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեն, նա տառապում էր քաղցկեղով. գրում է forbes.ru-ն:

Բրազիլացին պատմության մեջ միակ խաղացողն էր, որ հաղթեց աշխարհի երեք առաջնություններում և Մարադոնայի հետ կիսեց ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։


Պելեն նոյեմբերի վերջից գտնվում է Սան Պաուլոյի հիվանդանոցում։ 2021 թվականին Բրազիլիայի հավաքականի նախկին ռմբարկուն ենթարկվել է հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության և այդ ժամանակվանից պարբերաբար բուժվել է։