Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շախմատի կանանց առաջնության մեկնարկում հաղթեց 4 շախմատիստ

Շախմատի կանանց առաջնության մեկնարկում հաղթեց 4 շախմատիստ
Սպորտ
22:33, 13 январь 2023
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց առաջնության անդրանիկ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս տուրում Մարիա Գևորգյանը հաղթեց Ասիա Եդիգարյանին, Աստղիկ Հակոբյանը` Նվարդ Հայրապետյանին, Արփինե Գրիգորյանը` Սուսաննա Գաբոյանին, Նարինե Գասպարյանը` Պոլինա Կոբակին:

Իրենց պարտիան ոչ-ոքի ավարտեցին Աննա Խաչատրյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Երկրորդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Վերոնիկա Խաչատրյան-Նվարդ Հայրապետյան, Ասիա Եդիգարյան-Աստղիկ Հակոբյան, Կոբակ Պոլինա-Մարիա Գևորգյան, Արփինե Գրիգորյան-Նարինե Գասպարյան, Աննա Խաչատրյան-Սուսաննա Գաբոյան:

Հայաստանի կանանց շախմատի 78-րդ առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունվարի 21-ին: