Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Յուվենտուսը սկսել է բանակցությունները Մխիթարյանի հետ

Յուվենտուսը սկսել է բանակցությունները Մխիթարյանի հետ
Սպորտ
23:02, 27 апрель 2021
«Յուվենտուսի» ներկայացուցիչները սկսել են բանակցել Մխիթարյանի հետ, գրում է armsport-ը։

Մխիթարյանը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ, որն ավարտվում է այս ամառ, այդ իսկ պատճառով նա կարող է միանալ թուրինյան գրանդին ազատ գործակալի կարգավիճակով (Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո։):

Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» պատրաստ է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել Մխիթարյանին: Սակայն առայժմ Մխիթարյանը պաշտոնապես չի պատասխանել «Յուվենտուսի» առաջարկին։

32-ամյա Մխիթարյանն այս մրցաշրջանում 39 հանդիպում է անցկացրել՝  իր ակտիվում ունենալով 11 գոլ և 11 գոլային փոխանցում: Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանի օգնությամբ Անդրեա Պիրլոյի թիմը կարող է նվազեցնել Կրիշտիանու Ռոնալդուի ծանրաբեռնվածությունը հարձակման գծում, ինչպես նաև կարող է բարելավել «Յուվենտուսի» հարձակողական արդյունավետությունը: