Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
Սպորտ
21:35, 14 январь 2023
Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: 

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։

Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։

Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։

Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան.

«Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993

«Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994

ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998

ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999

«Սպարտակ» Սումի – 2000

«Վիննիցա» - 2001

«Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001

«Դինամո» Կիև (ակադեմիա) – 2002-2005

Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ – 2006-2010

Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011

Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012

Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013

Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014

Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015

Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016

Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017

Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018

Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019

Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020

Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021

Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022