Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արոնյանը կրկին կիսել է միավորը. Tata Steel

Արոնյանը կրկին կիսել է միավորը. Tata Steel
Սպորտ
21:21, 25 январь 2023
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Tata Steel-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանն ուժերը չափեց Ռիչարդ Ռապպորտի հետ: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Արոնյանն այժմ 10 հնարավորից ունի 5,5 միավոր: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:

Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: