Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի 3-9-ը Երևանում իրականացվելու է «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը

Մայիսի 3-9-ը Երևանում իրականացվելու է «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը
Սպորտ
16:13, 01 май 2021
Մայիսի 3-9-ը Երևանում իրականացվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։ Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։

Ծրագրի շրջանակում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպվելու է մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։ Երեխաները մասնակցելու են զվարճալի ֆուտբոլային մարզումների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիման վրա կազմված դասընթացների։

Շաբաթվա ընթացքում նախատեսված են միջոցառումներ ՖԻՖԱ Հիմնադրամի նախագահ Յուրի Ջորկաեֆի, ինչպես նաև ՖԻՖԱ-ի մրցավարների բաժնի ղեկավար Մասսիմո Բուզակայի մասնակցությամբ։