Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
Սպորտ
10:05, 01 февраль 2023
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակում են Հայաստանի տղամարդկանց թիմի երկու ներկայացուցիչ` Գաբրիել Սարգսյանը (41-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (51-րդ տեղ):

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին 17-րդն է:
Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 35-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 68-րդն է, իսկ Աննա Սարգսյանը` 73-րդը: