Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նագելսման. Չեմ հավատում, որ Մբապպեն բաց կթողնի մեր դեմ խաղը

Նագելսման. Չեմ հավատում, որ Մբապպեն բաց կթողնի մեր դեմ խաղը
Սպորտ
15:35, 04 февраль 2023
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր բացակայությունը գերմանական ակումբի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում․ գրում է armsport-ը։

«Չեմ հավատում, որ Մբապպեն բաց կթողնի հանդիպումը. Ակնկալում եմ, որ նա կխաղա: Չգիտեմ՝ ինչ վնասվածք ունի նա։ Փարիզցիների մամուլի ծառայության հայտարարությունը բավականին անորոշ է. Չեմ կարող պատկերացնել, որ Մբապպեն բաց կթողնի խաղը»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում գերմանական մամուլը։

Հիշեցնենք, որ Մբապպեն ձախ ազդրի  մկանի վնասվածք էր ստացել փետրվարի 1-ին Ֆրանսիայի Լիգա 1-ի «Մոնպելյեի» հետ խաղի ժամանակ (3:1): ՊՍԺ-ն հայտնել է, որ Մբապեի վերականգնումը կտևի մոտ երեք շաբաթ։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Բավարիա» – ՊՍԺ առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին։