Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Արոնյանը պարտվեց ադրբեջանցի շախմատիստին և գրավեց 4-րդ տեղը

Լևոն Արոնյանը պարտվեց ադրբեջանցի շախմատիստին և գրավեց 4-րդ տեղը
Սպորտ
11:59, 03 май 2021
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց առցանց անցկացվող New In Chess Classic շախմատի մրցաշարի 3-րդ տեղի համար երկրորդ մրցամարտում:

Ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ առաջին պարտիայում մեր շախմատիստը անհաջող սկսեց և զիջեց սպիտակնեերով: Երկրորդ պարտիայում կողմերն արագ ոչ-ոքի խաղացին, իսկ երրորդում Լևոն Արոնյանը կրկին անհաջող խաղաց սպիտակներով և 35-րդ քայլից հետո կանգնեցրեց ժամացույցը:

Այդպիսով, մեր շախմատիստը երկու հանդիպումների արդյունքներով պարտվեց 2,5: 4,5 հաշվով և զբաղեցրեց 4-րդ տեղը: Դրա համար նա կստանա 6500 դոլար պարգևավճար:

Եզրափակիչ խաղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը և ամերիկացի Հիկարու Նակամուրան առայժմ շարունակում են գլխավոր մրցանակի համար պայքարը: