Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում
Սպորտ
21:10, 15 февраль 2023
Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2023 թվականների առաջնությունների վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի են դարձել տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոնև կանանց մինչև 16 (C դիվիզիոնև 18 (C դիվիզիոնտարեկանների հավաքականների մրցակիցները:

Հայաստանի տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 18-23-ն Անդորրայում:
Կանանց Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-6-ն Ալբանիայի Դյուրես քաղաքում: