Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Զաքարյանը Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից ակնկալում է աջակցություն՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերին նոր քաղաքներ ներգրավելու հարցում

Իշխան Զաքարյանը Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից ակնկալում է  աջակցություն՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերին նոր քաղաքներ ներգրավելու  հարցում
Սպորտ
14:04, 23 февраль 2023
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի,  փոխնախարար Կարեն Գիլոյանի և Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերին Սփյուռքի ավանդական կառույցների, մարզական ակումբների, անհատ գործիչների, մարզական պատվիրակությունների ձևավորման հարցում հանձնակատարի գրասենյակի ներգրավվածության հարցը։ 

Իշխան Զաքարյանը ներկայացրել է նախորդ տարիների մասնակից քաղաքների վիճակագրությունը և նշել, որ ակնկալում է հանձնակատարի գրասենյակի աջակցությունը Սփյուռքից նոր քաղաքներ ներգրավելու հարցում։ Նախագահը նշել է, որ հատկապես ԿԳՄՍ նախարարության անելիքը խաղերի ընթացքում շատ կարևոր և առանցքային է։

Անհրաժեշտ է ձևավորել մրցավարական կազմը, խաղերի կազմակերպման գործում ընդգրկել Համահայկական խաղերում առկա մարզաձևերի ֆեդերացիաներին, ապահովել նախարարության աշխատակիցների ներկայությունը՝ խաղերին մասնակցելու ժամանած պատվիրակությաննների հետ աշխատանքների իրականացման հարցում։ 

Իշխան Զաքարյանը խնդրել է նաև տարբեր օտար լեզուների տիրապետող ուսանողներից կամավորական խմբեր ձևավորել, որոնք կուղեկցեն խաղերի մասնակից պատվիրակություններին։ 

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև  մարզասրահների խնդրին։

Պայմանավորվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու  Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ գույքագրել մարզական կառույցներն ու գնահատել վերջիններիս վիճակը և պատրաստել խաղերին։ 

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախարարությունը սիրով պատրաստ է համագործակցության և կանի այնպես, որ խաղերն անցնեն ըստ պատշաճի։