Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրք երկրպագուները չեն կարող ներկա գտնվել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղին

Թուրք երկրպագուները չեն կարող ներկա գտնվել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղին
Սպորտ
17:20, 06 март 2023
ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ թուրք երկրպագուները չեն կարող ներկա գտնվել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղին, որն անցկացվելու է Հայաստանում։ 

Հիշեցնենք՝ խաղը կայանալու է մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ այսօր մեկնարկել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը։

Ըստ այդմ՝ դրանց արժեքն սկսվում է 2000 դրամից՝ հասնելով մինչև 10 հազար դրամի:

Տոմսերը կարելի է գնել ՀՖՖ կայքէջի միջոցով։