Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը

«Առաջին իսկ օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Սկզբից չստացվեց, հետո նրա մասին հետաքրքրվեցի «Շախտյորի» իմ նախկին գործընկերներից, հետո տարբեր աղբյուրներից ինձ ասացին, որ Հենրիխը չի ցանկանում վերանայել իր որոշումը և հավատարիմ է մնալու իր որոշմանը՝ ավարտել կարիերան հավաքականում»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Վերջինս նշեց, որ ինքը խնդրել է իր օգնականին՝ Ռոման Բերեզովսկուն, որը Հենրիխի հետ խաղացել է, կապվել նրա հետ և փորձել հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի, բայց Մխիթարյանը Բերեզովսկուն նույնպես ասել է, որ կայացրել է իր որոշումը և չի պատրաստվում փոխել այդ որոշումը։

Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ կարծում է՝ բոլորը պետք է հարգեն Հենրիխի որոշումը, քանի որ նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է, շատ բարեխիղճ, անձամբ նրան չի ճանաչում, բայց բոլոր մարդկանց կարծիքները հաշվի առնելով՝ լսել է, որ նա շատ լավ մարդ է և շատ լավ ֆուտբոլիստ։
 
Ի հավելումն հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ ցանկություն է հայտնել նաև մեկնել Միլան, բայց Մխիթարյանը մերժել է անձնական հանդիպումը ևս:

Մանրամասները՝ տեսանյութում