Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան-Թուրքիա խաղում ինձ համար առաջնայնությունը լինելու է ֆուտբոլը և սպորտը. կողմնակից չեմ, որպեսզի շատ քաղաքականացվի հանդիպումը. ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այսօր իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ազգային հավաքականի ընդլայնված կազմը Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ առաջիկա խաղերի համար: 

Դարպասապահներ՝ Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ», Արսեն Բեգլարյան – «Ուրարտու», Արման Ներսեսյան – ԲԿՄԱ: Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս), Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա), Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան), Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան), Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ», Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու», Էրիկ Փիլոյան – «Ուրարտու», Երջանիկ Ղուբասարյան – «Նոա»: Կիսապաշտպաններ՝ Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան), Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան), Լուկաս Սելարայան – «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ), Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա), Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա), Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա), Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան), Դավիդ Դավիդյան – «Փյունիկ», Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու», Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա», Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»:

 Հարձակվողներ՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա), Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա), Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա» (Գերմանիա)։ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային հավաքականին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: 
Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը իր առաջին մամուլի ասուլիսում նշեց, որ ՀՖՖ նախագահն իր առջև առաջադրանք է դրել փորձել դուրս գալ Եվրո 2024-ի եզրափակիչ փուլ։ 

Հարցին, թե ի՞նչ է անելու գլխավոր մարզիչը, որպեսզի ֆուտբոլիստները ևս հեռու մնան քաղաքականությունից, ի պատասխան Պետրակովն ասաց. «Ես նույնպես կողմնակից չեմ, որպեսզի շատ քաղաքականացվի առաջիկա հանդիպումը, կարծում եմ՝ բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են, նրանցից շատերը գալիս են արտերկրից, ընդ որում, արտերկրում են հայտնվել ոչ իրենց կամքով, նրանք գիտեն իրենց պատմությունը, ես էլ գիտեմ ձեր պատմությունը։ Եվ ևս մեկ անգամ շեշտեմ, որ ինձ համար առաջնայնությունը առաջին խաղում լինելու է ֆուտբոլը և սպորտը»։ 

Մանրամասները՝ տեսանյութում