Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել կանանց աշխարհի առաջնությունում

Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել կանանց աշխարհի առաջնությունում
Սպորտ
19:40, 17 март 2023
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի մեկնարկում Քոչարյանն ուժերն է չափել Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յեդինակովայի հետ և առավելության հասել 5:0 հաշվով:

Նախօրեին Հայաստանի ընտրանու անդամ Եկատերինա Սիչևան պարտվել էր հենց մեկնարկում:

Հայաստանի հավաքականն աշխարհի այս առաջնությանը մասնակցում է 6 մարզիկով: