Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին բաց մարզում է անցկացրել

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին բաց մարզում է անցկացրել
Սպորտ
20:57, 20 март 2023
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բաց մարզում անցկացրեց երկրպագուների և լրագրողների համար:


Ավան ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած մարզմանը ներկա էին հավաքական բոլոր նորեկները` Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:

Մարզմանը չէին մասնակցում միայն հրավիրված ֆուտբոլիստներից Լուկաս Սելարայանը, Տիգրան Բարսեղյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը:

Հավաքականի բաց մարզմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: