Խաղը դիտելու համար Թուրքիայի պատվիրակության զուտ մարզական հատվածն է ժամանելու Հայաստան. գալու են լրագրողներ, ֆուտբոլային չինովնիկներ, ֆեդերացիայի նախագահը և սպորտի նախարարը. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյան

Սպորտ
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտնեց, որ խաղը դիտելու համար Թուրքիայի պատվիրակության զուտ մարզական հատվածն է ժամանելու Հայաստան։ Գալու են լրագրողներ, ֆուտբոլային չինովնիկներ, ֆեդերացիայի նախագահը և սպորտի նախարարը: Նա նաև նշեց, որ մթնոլորտը հնարավորինս ապաքաղաքական է, ինչը շատ դրական է։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: