Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով

Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով
Սպորտ
23:03, 25 март 2023
Հանրապետական մարզադաշտում 1։2 հաշվով ավարտվեց Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։

Հայաստան-Թուրքիա հանդիպման գլխավոր մրցավարն էր Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը (Իսպանիա)։ Մրցավարի օգնականներն էին Ռաուլ Կաբաներո Մարտինեսը (Իսպանիա) և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը (Իսպանիա), 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը (Իսպանիա)։

VAR-ի մրցավար էր նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:
 
Ալեքսանդր Պետրակովը ազգային թիմի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Արսեն Բեգլարյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Կամո Հովհաննիսյան, Բրիասկո Բալեկյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան: 

 Հանդիպման ողջ ընթացքում հայ ֆուտբոլիստներին վանկարկումներով աջակցում էին մարզադաշտը լեփ-լեցուն լցրած հայ երկրպագուները։