Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Մարիո Կեմպեսը Հայաստանում է

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Մարիո Կեմպեսը Հայաստանում է
Սպորտ
18:24, 16 май 2021
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի 1978 թվականի չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 16-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը։ Քննարկվեց Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգմացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը։