Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շախմատի Հայաստանի կանանց առաջնություն․ Գործող չեմպիոնը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Շախմատի Հայաստանի կանանց առաջնություն․ Գործող չեմպիոնը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Սպորտ
14:42, 18 февраль 2021
Երեկ տեղի ունեցավ շախմատի Հայաստանի կանանց առաջնության 2-րդ խաղափուլը։ Գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը հաղթեց Նարե Առաքելյանին։

Իրենց պարտիաներն հաղթանակով ավարտեցին նաև Աննա Խաչատրյանը և Վերոնիկա Խաչատրյանը։ Սիրանուշ Ղուկասյանը միավորը կիսեց Աստղիկ Հակոբյանի հետ պայքարում, հաշտությամբ ավարտվեց նաև Մարիամ Ավետիսյան – Սուսաննա Գաբոյան պարտիան։

2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում է Մարիա Գևորգյանը, հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը և Վերոնիկա Խաչատրյանը 1,5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները, հայտնում է Tert.am-ը։