Քաղաքացիակենտրոն
լրատվություն

40 տարվա ընթացքում երբեք ոչ ոք չի կարողացել ազդել ինձ վրա կազմը ընտրելիս․ Կապառոս

40 տարվա ընթացքում երբեք ոչ ոք չի կարողացել ազդել ինձ վրա կազմը ընտրելիս․ Կապառոս
Սպորտ
20:22, 31 май 2021
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Խորվաթիայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին. գրում է armsport.am-ը:

Խոակին Կապառոսին հարց է ուղղվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին․
«Շատ եմ անդրադարձել այս հարցին, նորից կմեկնաբանեմ։ Մենք անցկացնելու ենք հանդիպումներ, որոնցում ես ցանկանում եմ փորձել նոր ֆուտբոլիստների։ Եվ դա անելու ամենալավ հնարավորությունը սա էր։

Ես բազմիցս նշել եմ, որ Հենոն հիանալի ֆուտբոլիստ է, ու շատ կարևոր խաղացող է մեր հավաքականի համար։ Սեպտեմբերին կայանալիք խաղերին վստահ եմ, որ Հենոն մեզ կօգնի, քանի որ մեզ շատ հետաքրքիր ու հաճելի մարտահրավեր է սպասվում, սակայն ուզում եմ մի բան պարզ լինի։ Ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, ու երբեք երբեք որևէ մեկը չի կարողացել ազդել ինձ վրա կազմը ընտրելու հարցում։ Այն օրը, երբ կկարողանան նման բան անել ինձ հետ, ես կվերադառնամ տուն և այլևս չեմ մարզի։

Այլևս չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին։

Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, ովքեր հիմա մեր տրամադրության տակ են»,- ասել է Կապառոսը։