Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնցքամարտիկ Արման Դարչինյանին մեկ հաղթանակ է բաժանում օլիմպիական ուղեգրից

Բռնցքամարտիկ Արման Դարչինյանին մեկ հաղթանակ է բաժանում օլիմպիական ուղեգրից
Սպորտ
23:03, 03 июнь 2021
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Օլիմպիական խաղերի քվոտայի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չի ժամանել Փարիզ և հայ մարզիկին կշնորհվի հաղթանակ: 

Դարչինյանը պետք է մենամարտեր հունիսի 4-ին, սակայն հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 6-ին՝ վրացի Գեորգի Կխարաբաձե և Ֆինլանդիան ներկայացնող Մուհամեդ Աբդիլռասոն զույգի հաղթողի հետ: Այդ մենամարտում հաղթելու դեպքում Դարչինյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր: Հունիսի 4–ին Հայաստանը ռինգում կունենանք մեկ ներկայացուցիչ: 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը ուժերը կչափի Խորվաթիան ներկայացնող Լուկա Պլանտիչի հետ: