Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտվել է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում վնասվածքի պատճառով

Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտվել է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում վնասվածքի պատճառով
Սպորտ
19:32, 05 июнь 2021
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

Փարիզում ընթացող Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Բաչկովը 1/8 եզրափակիչում ուժերն է չափել Ռուսաստան ներկայացուցչի հետ և վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը: Հաղորդում է «Արմենպրես»-ը։  Գյումրեցի մարզիկը դեռևս պահպանում է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորությունը, քանի որ առաջատար է Եվրոպական վարկանիշային աղյուսակում:

Նախօրեին Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում 81 կգ քաշային կարգում Գոռ Ներսիսյանը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար հայ բռնցքամարտիկը մրցեց խորվաթ Լուկա Պլանտիչի հետ և զիջեց 24 վայրկյան անց: