Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում մեկնարկել է սպորտային մարմնամարզության ՀՀ պատանեկան առաջնությունը

Գյումրիում մեկնարկել է սպորտային մարմնամարզության ՀՀ պատանեկան առաջնությունը
Սպորտ
10:02, 08 июнь 2021
Գյումրու համայնքապետարանի մարմնամարզական մարզաձևերի մարզադպրոցում մեկնարկել է սպորտային մարմնամարզության  ՀՀ  պատանեկան առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում են Երևանի, Գյումրու, Վանաձորի և Էջմիածինի մարզիկ-մարզուհիները։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Պատանի մարմնամարզիկների համար միջոցառումը առավել պարտավորեցնող է, քանի որ որպես մրցավարների նրանց արդյունքները գնահատելու են հանրապետության սպորտային մարմնամարզության ներկայիս առաջատարներ՝ Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, ինչպես նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը, հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը և Ֆեդերացիայի փոխնախագահ Շուշանիկ Հարությունյանը։

Երկօրյա պայքարում կորոշվեն առանձին գործիքներից և բազմամարտից հանրապետության լավագույն պատանի սպորտային մարմնամարզիկները։