Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպայի այս առաջնությունը վերածվել է ծանրամարտի տոնի. Ավստրիայի հավաքականի մարզիչ

Եվրոպայի այս առաջնությունը վերածվել է ծանրամարտի տոնի. Ավստրիայի հավաքականի մարզիչ
Սպորտ
18:11, 21 апрель 2023
Ավստրիայի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Մարտիրոսյանը Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը իսկական սպորտային տոն է համարում: 

«Մինչ օրս միայն դրական արձագանքներ եմ ստանում Երևանում ընթացող այս առաջնության վերաբերյալ, ոչ միայն իմ թիմի, այլ բոլոր երկրների մասնակիցներից: Եվրոպայի այս առաջնությունը վերածվել է ծանրամարտի տոնի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Վերջինս ընդգծեց, որ մարզումային դահլիճը, բուն մրցումային համալիրը տպավորել են մասնակիցներին և կազմակերպվածությունն էլ ամենաբարձր մակարդակի վրա է: Կամավորների աշխատանքն առավել ևս բարձրակարգ է, քանի որ միշտ պատրաստակամ են աջակցելու ամեն հարցում:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը: