Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը դուրս մնաց աշխարհի առաջնությանից

Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը դուրս մնաց աշխարհի առաջնությանից
Սպորտ
20:03, 09 май 2023
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գուրգեն Մադոյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Մադոյանը երկրորդ մենամարտում ուժերը չափեց Մոնղոլիան ներկայացնող Միեշլտ Բատումուրի հետ և զիջեց:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էինմնացել Արթուր Բազեյանը, Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը,Ռուդոլֆ Գարբոյանը, Ռուսլան Ասլիկյանը և Արթուր Ղազարյանը: