Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին
Սպորտ
22:40, 16 май 2023
 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ մայիսի 16-ին հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանին, որը վերջերս Զագրեբում կայացած Եվրոպայի 2023 թվականի ըմբշամարտի առաջնության 97 կգ քաշայինների կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Մուշեղ Մուրադյանը, ողջունելով մարզիկին ու անձնական մարզիչին, շնորհակալություն է հայտնել հերթական հաջողության առթիվ. «Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել մեր երկրի, մեր մարզի պատիվը բարձր պահելու համար։ Դուք տքնաջան աշխատանքով կարողացաք բարձր պահել մեր հավաքականի հեղինակությունը։ Քո արարքը, մեծ սխրանք, հերոսություն ու հայրենասիրություն պետք է որակել, քանի որ այս էլ որերորդ անգամ քո շնորհիվ հայոց եռագույնը նորից ծածանվեց, հայոց հիմնը նորից հնչեց ամբողջ աշխարհի մարզասերների առջև։ Կարծում եմ, որ դեռ անելիքներ կան, վստահ եմ, որ առաջիկայում ևս նոր հաղթանակների մասին խոսելու հնարավորություն կունենանք»,- նշել է մարզպետը։

«Արթուր Ալեքսանյանն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ մարզիկի համար շատ կարևոր է նմանօրինակ ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը, որն առավել պատասխանատու է դարձնում հետագա մրցելույթներին նախապատրաստվելու համար։ Մարզիկը նշել է, որ շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ երկրի ու մարզի պատիվը բարձր պահելու համար։
Հայաստանի Հանրապետությունն ըստ արժանվույն ներկայացնելու և մարզական նվաճումներ արձանագրելու համար մարզպետը շնորհակալագրեր ու հուշանվերներ է հանձնել Արթուր և Գևորգ Ալեքսանյաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։