Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ
Սպորտ
23:56, 23 май 2023
Fussballtransfers-ը` մեջբերելով Sky-ին, հայտնում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։



Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ, ըստ աղբյուրի, Ռանոսը կնքել է 4 տարվա պայմանագիր:



Նա նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ներկայիս ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում է այս ամառ:



Հիշեցնենք՝ «Բորուսիա Մ.»-ն Գերմանիայի հնգակի չեմպիոն է:
Ռանոսը Ռեգիոնալլիգայի ընթացիկ մրաշրջանում 35 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: