Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում հանդիսավորությամբ մեկնարկել է «Ice Arena 2023» առաջնությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում հանդիսավորությամբ մեկնարկել է «Ice Arena 2023» առաջնությունը։
 
Մարզական այս ստուգատեսն իր ձևաչափով և մասշտաբով աննախադեպ է մարզական կառույցի համար: Երկու օր շարունակ տարբեր տարիքային խմբերում լավագույնի կոչմանն արժանանալու համար իրենց ուժերը կփորձեն 90 սան, իսկ նրանց ելույթները կգնահատեն Ռուսաստանից ժամանած մրցավարները:
 
Առաջնության խորհրդանիշն է պինգվինը, որն, ի դեպ, այսուհետ կդառնա նաև մարզադպրոցի այցեքարտը:
Մանրամասները՝ տեսանյութում։