Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին

Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին
Սպորտ
11:20, 05 июнь 2023
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Այդպիսի հայտարարություն է նա արել «Վերոնայի» դեմ «Միլան»-ի խաղից հետո, որում միլանյան ակումբը «Սան Սիրո» մարզադաշտում հաղթել է 3:1 հաշվով։

«Ես հրաժեշտ եմ տալիս ֆուտբոլին, բայց ոչ ձեզ: Այնքան շատ հիշողություններ և հույզեր կան այս մարզադաշտում»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

«Վերոնայի» հետ հանդիպման ժամանակ «Միլանի» երկրպագուները տրիբունաների վրա փակցրել են «Godbye» մակագրությունը։