Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աժիոտաժ Չինաստանում. Մեսսին հյուրանոցում փաստացի հայտնվել է փակի տակ. Global Times

Աժիոտաժ Չինաստանում. Մեսսին հյուրանոցում փաստացի հայտնվել է փակի տակ. Global Times
Սպորտ
11:26, 12 июнь 2023
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ Չինաստանում աժիոտաժն այնքան մեծ է եղել, որ ֆուտբոլիստը փաստացի փակի տակ է հայտնվել  Պեկինի հյուրանոցում, գրում է չինական պետական Global Times պարբերականը։

Մեսսին Պեկին է ժամանել շաբաթ օրը։ Նրա ազգային հավաքականը հունիսի 15-ին Չինաստանի մայրաքաղաքում ընկերական խաղում հանդիպելու է Ավստրալիայի հավաքականի հետ:

Ինչպես գրում է պարբերականը, Արգենտինայի հավաքականի մարզումն ի սկզբանե նախատեսված էր կիրակի երեկոյան՝ Պեկինի մարզական կենտրոններից մեկում։ Սակայն «անհավանական կրքոտ» երկրպագուների պատճառով, որոնք հավաքվել էին Արգենտինայի հավաքականի հյուրանոցի մոտ, թիմը «չի կարողացել լքել հյուրանոցը», և մարզումը ստիպված են եղել չեղարկել։

«Երկրպագուների թիվն այնքան մեծ է եղել, որ, ինչպես հաղորդվել է, մարզիկը փակի տակ է հայտնվել իր հյուրանոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականը նշում է, որ չինացի երկրպագուներից մեկը, մինչ հայտնի կդառնար, թե որտեղ է իջևանելու Մեսսին, կուրորեն համարներ է ամրագրել մայրաքաղաքի չորս շքեղ հյուրանոցներում՝ ծախսելով ավելի քան 10.000 յուան (մոտ 1400 դոլար)՝ հռչակավոր ֆուտբոլիստի հետ հանդիպման հնարավորություն ունենալու համար։