Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՖՖ-ն երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ

ՀՖՖ-ն երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ
Սպորտ
22:22, 25 июнь 2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մինչև 2022 թվականի ավարտը երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ:  Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կապարոսը գլխավորում է հավաքականը 2020 թվականի մարտից:

Իսպանացի մասնագետի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրած 11 խաղից 6-ում հաղթել է, 3-ում խաղացել ոչ-ոքի, կրել 2 պարտություն: