Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրո-2020. Մեկնարկում է փլեյ-օֆֆը

Եվրո-2020. Մեկնարկում է փլեյ-օֆֆը
Սպորտ
15:15, 26 июнь 2021
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ հունիսի 26-ին կմեկնարկի փլեյ–օֆֆ փուլը։ 1/8 եզրափակչի խաղային առաջին օրը տեղի կունենա երկու հանդիպում. գրում է armsport-ը:

Օրվա առաջին խաղում Ուելսի ու Դանիայի հավաքականները կմրցեն Ամստերդամում։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն նաև Իտալիայի ու Ավստրիայի հավաքականները։ Խաղը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ու կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։