Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի շախմատիստները մասնակցում են միջազգային մրցաշարերի

Հայաստանի շախմատիստները մասնակցում են միջազգային մրցաշարերի
Սպորտ
12:35, 28 июнь 2021
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշար, որին այս տարի մասնակցում է 79 շախմատիստ, այդ թվում 15-ը գրոսմայստեր։ Հայաստանը ներկայացնում է շախմատիստ Զավեն Անդրիասյանը: Մասնակիցների թվում են նաև մեր հայրենակիցներ հայր և որդի Վլադիմիր և Էդուարդ Հակոբյանները, որոնք այժմ հանդես են գալիս ԱՄՆ դրոշի տակ:

Կայացած առաջին չորս տուրից հետո 5 շախմատիստ վաստակել են 3,5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը։ Վլադիմիր Հակոբյանը, Էդուարդ Հակոբյանը և Զավեն Անդրիասյանը 3-ական միավորով առայժմ հետապնդում են առաջատարներին։ Հայաստանի շախմատիստներ Մանուէլ Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն այս օրերին մասնակցում են Սերբիայում ընթացող Silvel Lake 2021 օփեն մրցաշարում:

Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Նիհալ Սարինը։ Սամվել Տեր-Սահակյանը 5 միավորով բաժանում է 2-5-րդ հորիզոնականները, իսկ Մանուէլ Պետրոսյանը 4,5 միավորով կիսում է 6-19-րդ տեղերը։ Այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը կմրցի հնդիկ գրոսմայստեր Ռաունակ Սադվանիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը` սերբ Դրաշկո Բոշկովիչի հետ: Այս մրցաշարին մասնակցում են 27 երկրների 131 շախմատիստ, այդ թվում՝ 15 գրոսմայստեր։