Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արոնյանը դուրս եկավ Goldmoney Asian Rapid-ի փլեյ-օֆֆ

Արոնյանը դուրս եկավ Goldmoney Asian Rapid-ի փլեյ-օֆֆ
Սպորտ
22:17, 28 июнь 2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կշարունակի ելույթները Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի փլեյ-օֆֆում:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի այս մրցաշարի երրորդ օրն Արոնյանը երկու պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ երեքում գրանցեց ոչ-ոքի: Նա 15 հնարավորից հավաքելով 10,5 միավոր զբաղեցրեց առաջին տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի է 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: