Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ կմասնակցեն աշխարհի գավաթին

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ կմասնակցեն աշխարհի գավաթին
Սպորտ
16:30, 29 июнь 2021
Հուլիսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, տղամարդկանց խաղարկությանը Հայաստանից կմասնակցեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար, քանի որ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ շախմատիստների թիվը առավելագույնը եղել է չորսը։

Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով