Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Արոնյանը մտավ կիսաեզրափակիչ և կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ

Լևոն Արոնյանը մտավ կիսաեզրափակիչ և կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ
Սպորտ
21:58, 30 июнь 2021
Առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի քառորդ եզրափակիչ երկրորդ մրցամարտում Լևոն Արոնյանը հաղթեց հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայշիին և մտավ հաջորդ փուլ:

Առաջին չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Քանի որ նախորդ օրը շախմատիստները նույնպես հաշտությամբ էին բաժանվել իրարից, ուստի նշանակվեց թայ-բրեյք: Կայծակնային շախմատի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղաց:

Այդպիսով, մեր շախմատիստը հաղթեց 1,5:0,5 հաշվով և մտավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը ընթացիկ փուլում թայ-բրեյքի օգնությամբ հաղթել է ամերիկացի Վեսլի Սոյին` 1,5:2,5, 2,5:1,5, 1,5:0,5: