Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լյովա Գևորգյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Լյովա Գևորգյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն
Սպորտ
22:40, 30 июнь 2021
Հայ ըմբիշ Լյովա Գևորգյանը դարձել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Առաջնությունն անց է կացվում Գերմանիայի Դորտմունդ քաղաքում: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

«Լյովա Գևորգյանը (125 կգ) ուղղակի «ոչնչացրեց» իր մրցակցին եզրափակչում: Նա 11: 0 հաշվով հաղթեց՝ պարզապես շանս չտալով ադրբեջանցի իր մրցակցին», -ասվում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի 8 մարզիկներ մասնակցում են Դորտմունում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Առաջնությունը մեկնարկել է հունիսի 28-ին ու կավարտվի հուլիսի 4-ին: