Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպորտին շատ մեծ տեղ ենք տալիս , մենք պետք է լինենք նաև առողջ ապրելակերպի մայրաքաղաք, չվերանորոգված սպորտ դպրոց չի մնալու. Ավինյան

Սպորտին շատ մեծ տեղ ենք տալիս , մենք պետք է լինենք նաև առողջ ապրելակերպի մայրաքաղաք, չվերանորոգված սպորտ դպրոց չի մնալու. Ավինյան
Սպորտ
20:58, 27 август 2023
Սպորտին շատ մեծ տեղ ենք տալիս: Արսեն Մակվեցյանն անցյալ տարի նշանակվեց քաղաքապետարանի սպորտի վարչության պետ և արդեն Երևան քաղաքը կազմակերպում է միջազգային մրցույթներ` տասնութ մրցույթներ են կազմակերպվել: Այսօր` օգոստոսի 27-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը:

«ԱՊՀ երկրների քաղաքներից թիմեր ա, որ գալիս են` ըմբշամարտի, բռնցքամարտին, և այլ սպորտաձևերից: Երևան քաղաքը այդ դրոշակն առել է ձեռքն ու հպարտ առաջ է գնում, որովհետև մենք պետք է լինենք նաև առողջ ապրելակերպի մայրաքաղաք: Մեր սպորտ դպրոցները պետք է լինեն ամենաբարձր ստանդարտների: Մեր ապագա սպորտային տաղանդները պետք է կարողանան մարզվել լավագույն պայմաններում և ես երաշխավորում եմ, որ չի մնալու սպորտ դպրոց, որ գալիք չորս տարում վերանորոգված չլինի:”,-ասաց Ավինյանն ու ընդգծեց. “Շատերին թվում է թե իրենք շատ խելացի են ու նստում են իրենց կաբինետում, մտածում են, թե բոլորի խնդիրները հասկանում են ու ինչ-որ լուծումներ են տալիս: Ոչ, կաբինետում նստելով ոչ մեկը չի կարող իմանալ` թաղի, փողոցի, բակի խնդիրը, մենք չենք լինելու նստած կաբինետներում, որովհետև մենք ձեզ ենք ծառայում”: