Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և առցանց մրցաշարի եզրափակիչում է

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և առցանց մրցաշարի եզրափակիչում է
Սպորտ
22:04, 02 июль 2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին դուրս եկավ Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշար կիսաեզրափակիչի խաղային երկրորդ օրը շախմատիստները խաղայի ևս չորս պարտիա: Արոնյանը երկուսում հաղթանակ տոնեց, իսկ մյուս երկուսն ավարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: