Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրո-2020. Իսպանիան հաղթելով Շվեյցարիային դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եվրո-2020. Իսպանիան հաղթելով Շվեյցարիային դուրս եկավ կիսաեզրափակիչ
Սպորտ
22:52, 02 июль 2021
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում Շվեյցարիան մրցեց Իսպանիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 8 րոպե անց խաղի հաշիվը բացված էր: Շվեյցարացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Զաքարին: Առաջին կեսում իսպանացիներն տարածքային առավելություն ունեին: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին «կարմիր ֆուրիա»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան միանգամից օգտագործեց իր հնարավորությունը: 68-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Շաքիրին: Բաց թողած գնդակից հետո իսպանացիները ձգտեցին նորից գրավել մրցակցի դարպասը, սակայն անհաջող: Հանդիպման 77-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Ռեմո Ֆյուլերը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ առաջին կեսում անթերի գործեց Շվեյցարիայի դարպասապահը` Զոմերը: Այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին իսպանացիները:

Կիսաեզրափակիչում Իսպանիան կմրցի Բելգիա-Իտալիայի զույգի հաղթողի հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 6-ին:
Օրվա մյուս խաղում Բելգիան կմրցի Իտալիայի դեմ: Բելգիան այս փուլին հասավ՝ նախորդիվ մրցակցությունից դուրս թողնելով Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիային: Իտալիան էլ լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց Ավստրիային: Խաղը կմեկնարկի 23:00-ին: