Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նման ֆուտբոլիստի հնարավոր չէ գտնել այդպիսի գնով․ «Այաքսի» տնօրենը՝ Սպերցյանի մասին

Նման ֆուտբոլիստի հնարավոր չէ գտնել այդպիսի գնով․ «Այաքսի» տնօրենը՝ Սպերցյանի մասին
Սպորտ
22:45, 05 сентябрь 2023
Ամստերդամի «Այաքսի» տեխնիկական տնօրեն Սվեն Միսլինտատն անդրադարձել է «Կրասնոդարի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի չկայացած տրանսֆերին։

«Հարցը նրա կարողությունների մեջ չէ, պարզապես նա խաղում է Ռուսաստանում։ Սպերցյանը կարող էր լավ համալրում լիներ մեր թիմի համար, դրանում ոչ մի կասկած չկա։

Նա կարող էր «Այաքում» դառնալ այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Կևին դե Բրույնեն է «Մանչեսթեր Սիթիում»։ Նա յուրահատուկ խաղացող է։ Նման ֆուտբոլիստի հնարավոր չէ գտնել այդպիսի գնով։

Մենք ունենք տնօրենների խորհուրդ, ղեկավարություն, տեխնիկական կոմիտե։ Բոլորով քննարկել ենք։ Դա կարևոր որոշում էր «Այաքսի» համար։ Որոշեցինք, որ «Այաքսը» պետք է հրաժարվի այդ ֆուտբոլիստից»,- Սվեն Միսլինտատի խոսքերը մեջբերում է De Telegraaf-ը։Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Այաքսի» մարզական տնօրենը ցանկանում էր ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին, սակայն ակումբի դիտորդների խորհուրդը դեմ է արտահայտվել այդ տրանսֆերին։

Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: