Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին

Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին
Սպորտ
19:47, 05 июль 2021
Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 44 կգ քաշային Էրիկ Առստամյանը առաջին ռաունդում հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկել թուրք մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է՝ երեկ մեր բռնցքամարտիկներից թուրք մարզիկի նկատմամբ բացահայտ առավելությամբ հաղթանակ էր տոնել նաև 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը: